Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը մասամբ վերանորոգվում է

Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը մասամբ վերանորոգվում է

Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը արդեն երկար ժամանակ քանդված է: Ճանապարհին գոյացել են տասնյակ խորը փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։

Այսօր՝ փետրվարի 20 -ին, ժամը 20։37 -ի սահմաններում Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին դեպի Սաթխա տանող խաչմերուկում անցկացվում էր վերանորոգման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացնում է «Արալ» ճանապարհաշինարարական ընկերությունը։ Աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ այս պահին անցկացնում են հարթեցման և ավազապատման աշխատանքներ որպեսզի ավտոմեքենաները կարողանան երթեւեկել, մինչև եղանակների տաքանալուն պես ամբողջովին կվերանորգվի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Հիշեցնենք, որ 2023 թվականի՝ դեկտեմբերի 14 -ին, Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին դեպի Սաթխա տանող խաչմերուկում, Վրաստանի ճանապարհային վարչության պատվերով՝ «Արալ» ճանապարհաշինարարական ընկերության կողմից անցկացվել էր վերանորոգման աշխատանքներ։

Թեմատիկ՝