Փոքր Խանչալիի գյուղամիջյան ճանապարհները մաքրվել են

Փոքր Խանչալիի գյուղամիջյան  ճանապարհները մաքրվել են

Փետրվարի 6 -ին տեղի ունեցած ուժեղ ձնաբքից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալիի գյուղամիջյան ճանապարհները փակ էին և դժվարանցանելի։

Բնակիչները NOR ռադիոկայանին ուղարկել էին լուսանկար և տեսանյութ, ու իրենց դժգոհություն էին հայտնում անանցանելի ճանապարհների վերաբերյալ։

Սակայն ինչպես NOR -ի հետ զրույցում նշել էր Նինոծմինդայի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը՝ քաղաքից դեպի գյուղեր տանող ճանապարհները մաքրելուց հետո, կմաքրվի նաև գյուղամիջյան ճանապարհները։

Նշենք, որ արդեն մոտ 1 շաբաթ է Փոքր Խանչալիի գյուղամիջյան ճանապարհները բաց են անցանելի։

Լուսանկարները տրամադրել է բնակիչը։

Կարդացեք նաև՝