Ռաֆ Նանայանը “ჯადოსნური ხმები” ասոցիացիայի փառատոնում զբաղեցրել է 1-ին տեղը

Ռաֆ Նանայանը “ჯადოსნური ხმები” ասոցիացիայի փառատոնում զբաղեցրել է 1-ին տեղը

Մարտի 2-ին Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ “ჯადოსნური ხმები” ասոցիացիան անցկացրեց փառատոն՝ նվիրված Մայրերի օրվան։

Աշուխ Ալիք «Ջավախք» համույթից փառատոնին մասնակցում էր Նինոծմինդայից Ռաֆ Նանայանը։ Նա կատարեց Սայաթ Նովայի «Դարդ մի անի» երգը և գրավեց առաջին տեղը։

Սա Ռաֆի առաջին հաջողությունը չէ։ Նա մասնակցել է նաև տարբեր փառատոների տարբեր երկրներում և քաղաքներում՝ Մոսկվա, Բուլղարիա, Ռումինիա, Երևան, Թբիլիսի, Բաթումի և այլն։ Ռաֆը երգում է 12 տարի՝ 6 տարեկանից։

Շարունակությունը լսենք երգուսույց Ալիկ Քսպոյանի հետ մեր հարցազրույցում.

Radio NOR · რაფ ნანაიანმა 1-ლი ადგილი დაიკავა

«Ռաֆը փոքր տարիքից երգի դասերի է հաճախում քրոջ հետ՝ երբեք չհրաժարվելով այս բնագավառից։ Հույս ունեմ, որ ավարտելուց հետո նա կընդունի բարձրագույն ուսումնական հաստատություն, կշարունակի զարգանալ ու մի օր կներկայանա մեծ բեմում»,- ասում է Քսպոյանը։

Ռաֆից բացի փառատոնին մասնակցել են նաև Անի Թորոսյանը, Իրինա Շիպակցյանը, Ռոման Չնավյանը և Գրիշա Եղիազարյանը, նրանք եւս բարձր հաղթանակներով են վերադարձել։