Մարտի 6 -ին՝ ժամը 20։45 -ի սահմաններում, Նինոծմինդա – Ծալկա- Թբիլիսի ճանապարհը բաց էր ու անցանելի։
Նշենք, որ չնայած ճանապարհի բաց լինելուն` վերոնշյալ ժամին Փարվանայի լեռնանցքում՝ Նարդևանից մինչև Գանձա ընկած հատվածում, սաստիկ բուք է։ Տեսանելիությունը շատ թույլ է։
20։45 -ի դրությամբ տվյալ ճանապարհատվածում աշխատում էին ձյուն մաքրող տեխնիկաները։
Վարորդներին կոչ ենք անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով եւ ճանապարհ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
Կարդացեք նաև՝