Նինոծմինդա քաղաքում մարտի 7 -ից արդեն մեկնարկել է տոնական տրամադրություն կապված Կանանց միջազգային օրվա հետ: Ամենուր ծաղիկներ, նվերներ և շնորհավորանքներ։
Նինոծմինդա քաղաքում կարելի է հանդիպել տարբեր տարիքի տղամարդկանց՝ ծաղիկներով, ովքեր շտապում են շնորհավորել իրենց մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին։
NOR ռադիոկայանի լրագրողները փորձեցին լսել բնակիչների բարեմաղթանքները կապված մարտի 8 -ի հետ։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
NOR ռադիոկայանի ողջ անձնակազմը նույնպես շնորհավորում է կանանց և աղջիկներին գարնանային այս գալիք տոնի առթիվ, մաղթելով երջանկություն, սեր և առողջություն:
Կարդացեք նաև՝