Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում մինչև մարտի 18-ը

Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում մինչև մարտի 18-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սամցխե-Ջավախեթիում մարտի 15-ին օրը կանցնի առանց տեղումների։ Մարտի 16-17-ը Ախալցիխեում, Ասպինձայում, Ադիգենիում և Բորջոմիում սպասվում է անձրեւ, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում՝ ձյուն։ sknews.ge

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Ասպինձա, Ադիգենի, Բորջոմի) մինչեւ մարտի 16-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 17-ին և 18-ին կդիտվի անձրեւ։ Օրվա ընթացքում սպասվում է մինչև +8; +13 աստիճան տաքացում։

Արևելյան Վրաստանի բարձր լեռնային բնակավայրերում՝ Ախալքալաք, Նինոծմինդա և Բակուրիանի, մարտի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ը տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի միջին ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +4; +9 աստիճան։