Մարտի 17 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Բորժոմի քաղաքում մեկնարկեց բասկետբոլի մրցաշարի 2 -րդ փուլը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետից հանդես եկան Օրոջալարի դպրոցի ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների թիմերը։
Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մեր թիմը ցավոք անհաջող հանդես եկավ, պարտություն կրեցինք։ Սակայն այս ամենը մեծ փորձ է մեր երեխաների համար, հետագայում ավելի պատրաստված հանդես գալու համար»։
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին Ախալցիխեի, Ախալքալաքի, Ասպինձայի և Նինոծմինդայի թիմերը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 6 -ին Օրոջալարի սպորտդահլիճում անցկացվել էր բասկետբոլի մրցաշարի 1 -ին փուլը։ Այդ մրցաշարում թե տղաների և թե աղջիկների խմբում, հաղթող էին ճանաչվել Օրոջալարի թիմերը:
Կարդացեք նաև՝