Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթի գները ցածր են, այսօր 1 լիտր կաթը մոտավորապես արժե 1,20 լարի։ Շրջանի բնակիչները կաթի գների հետ կապված հաճախ հայտնում են իրենց բողոքն ու դժգոհությունը։ Նաև ասում են, որ կաթի ցածր գների ֆոնին անասուններին ձմռանը խոտով ապահովելու համար շատ բարձր գներ են վճարում, թե տեխնիկայի և թե վառելիքի առումով։ Բնակիչները հաճախ նշում են, որ դա էլ իր հերթին հանգեցնում է կենդանիների գլխաքանակի կրճատմանը։
Այսօր՝ մարտի 20 -ին, NOR ռադիոկայանի լրագրողները փորձեցին պարզել թե 2022 թվականի համեմատ 2023 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում կենդանիների և թռչունների քանակը ինչքանով է ավելացել կամ պակասել։
Այս հարցի շուրջ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի էկոնոմիկայի ծառայություն։ Մեզ տեղեկություն տրամադրեց Շրջակա միջավայրի, գյուղատնտեսության նախարարության և ագրարային հարցերով բաժնի պետ՝ Արման Պողոսյանը։
2022 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 32 810, ոչխարների քանակը՝ 30 520, այծ – 635, հավ – 29 085, հնդկահավ -337, բադ -911, փեթակ -1355, խոզ -11 726։
2023 թվականի տվյալները ստորև ինֆոգրաֆիկայում․
2022-ին կովերի գլխաքանակը կազմել է 32 810, իսկ 2023-ին 34 212, մեկ տարավա ընթացքում ավելացել է 1402 կով։
Ըստ մեր ունեցած տվյալների` պարզ երևում է, որ կաթի գները մեծ ազդեցություն չունեն խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կրճատման վրա, քանի որ կաթի գինը 2022 թվականի մարտին, 1 լիտրի համար արժեցել է 1,20 – ից մինչև 1,50 լարի։ 2023 -ին նույն ժամանակահատվածի համեմատ 1լիտր կաթը 1,60 -ից 1,80 լարի։ Իսկ 2024 թվականի մարտ ամսին 1 լիտր կաթը արժե 1,20 լարի։ Կաթի տատանվող գների ֆոնին անասունների գլխաքանակը միևնույնն է ավելացել է։
Իսկ թե որքան կկազմի 2024-ին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը` կներկայացնենք հետագա նյութերում։
Կարդացեք նաև՝