Տասնյակ մեդալներ, պատվոգրեր և գոտիներ. 13 ամյա Հարութի նվաճումները

Տասնյակ մեդալներ, պատվոգրեր և գոտիներ. 13 ամյա Հարութի նվաճումները

13 ամյա Հարութ Նանայանը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից է։ Նա վաղ տարիքից սկսել է զբաղվել քիքբոքսինգ մարզաձևով` մարզիչը Սերգեյ Տոնականյանն է։

Ինտենսիվ պարապմունքները և Հարութի աշխատասիրությունը տվեցին իրենց պտուղները։ Պատանին հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցումների Քութաիսիում Բաթումում Երևանում և այլուր, որտեղ էլ նվաճել տասնյակ մեդալներ և պատվոգրեր։

Հարութի վերջին մենամարտը տեղի է ունեցել երեկ մարտի 20֊ին ՀՀ֊ի Աշտարակ քաղաքում որտեղից ևս դատարկաձեռն չի վերադարձել։