Ոսկու գինը հասել է ռեկորդային առավելագույնի

Ոսկու գինը հասել է ռեկորդային առավելագույնի

Ոսկու գինը միջազգային բորսայում բարձրացել է ռեկորդային առավելագույնի։ Այսօր մետաղի մեկ ունցիայի գինը հասել է գրեթե 2223 դոլարի, ինչը նշանակում է, որ վերջին մեկ տարում ոսկու արժեքն աճել է 12%-ով։

Այս անգամ ոսկու գնի բարձրացման պատճառներից մեկն էլ FED-ի կողմից դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքն անփոփոխ թողնելն էր։

Նշենք, որ ոսկու գինը բորսաներում սկսել է աճել 2023 թվականի հոկտեմբերից։ Այն ժամանակ մեկ ունցիան արժեր մինչեւ 1850 դոլար։ Ոսկին կարելի է գնել և վաճառել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ որպես արժեթղթեր։

Ոսկին ժամանակակից տնտեսության կայունության և տնտեսական կայունության երաշխիքն է, որը չի կարող ապահովել անգամ ԱՄՆ դոլար արժույթը, այդ իսկ պատճառով ոսկին հաճախ անվանում են որպես ճգնաժամերից ապահովագրման միջոց։

Տարածեք :