Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է մարտի 22-ից 24-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է մարտի 22-ից 24-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Ըստ օդերևույթաբանների, մարտի 22-ից մինչև մարտի 24-ի առավոտ Վրաստանում սպասվում է կարճատև անձրև, բարձր լեռներում՝ ձյուն, տեղ-տեղ՝ մառախուղ։

«Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում լեռնոտ շրջաններում, լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում։ Տեսանելիության վատթարացման և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։