Ոստիկանությունը սպանության փորձ կատարելու մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել

Ոստիկանությունը սպանության փորձ կատարելու մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել

Վրաստանի ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 1978 թվականին ծնված Թ.Թ.-ն ձերբակալվել է ընտանիքի անդամի նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ կատարված սպանության փորձի մեղադրանքով։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Նրանց հաղորդմամբ, քննությամբ պարզվել է, որ Ախմետայի մունիցիպալիտետի Զեմո Ալվան գյուղում փոխադարձ վեճի հիման վրա ծագած կոնֆլիկտի ժամանակ, մեղադրյալը սառը զենքով վնասվածքներ է հասցրել, կնոջը՝ 1981 թվականին ծնված Թ.Օ.-ին եւ կնոջ ազգականին՝ 2009 թվականին ծնված Գ.Մ.-ին, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական և որոնողական գործողությունների արդյունքում Տ.Տ.-ն ձերբակալվել է տաք հետապնդման արդյունքում։

Ոստիկանները որպես ապացույց հանել են հանցագործության զենքը՝ դանակը։

Ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված սպանության փորձի փաստով հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 19-109-րդ հոդվածով։