Նինոծմինդայում երկու ՃՏՊ-ների հետևանքով տուժել է երեք մարդ

Նինոծմինդայում երկու ՃՏՊ-ների հետևանքով տուժել է երեք մարդ

Երեկ մարտի 26-ին երկու ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Նինոծմինդայի մունիցիպալիտետում, երեք տուժածներ տեղափոխվել են կլինիկա։  Այս մասին գրում է «Հարավային դարպաս»-ը.

Վթարներից մեկը տեղի է ունեցել Ջիգրաշեն գյուղի Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհին, մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 2 մարդ, որոնց երկուսին էլ շտապօգնության խումբը տեղափոխել է կլինիկա։

Մեկ այլ վթար է տեղի ունեցել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Փոկա-Գանձա հատվածում, վթարի հետևանքով մեկ մարդ տուժել է, ով տեղափոխվել է Ախալքալաքի կլինիկա։

Երկու դեպքում էլ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերում է վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որը հանգեցրել է առողջությանը նվազ ծանր վնասի, տուգանքով կամ տնային պատժվող հանցագործությանը. կալանք՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։