
NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ մարտի 26 -ին տեղացած ձյան և բքի պատճառով Նինոծմինդայի մի շարք գյուղեր տանող ճանապարհներ փակ էին։
Մասնավորապես` դեպի Տամբովկա, Վլադիմիրովկա և Սամեբա գյուղեր տանող ճանապարհները։
Ինչպես երեկ NOR -ի հետ զրույցում նշել էր Նինոծմինդայի փոխքաղաքապետը` մաքրման աշխատանքներն արդեն իրականացվում են և մինչև օրվա վերջ պետք է որ ճանապարհները բացվեն։
Հետևողական լինելով այս հարցին նկատեցինք, որ արդեն վերոնշյալ գյուղեր տանող ճանապարհները բացվել են։ Ինչպես նաև մաքրվել են Ժդանովականի գյուղամիջյան փողոցները։
Թեմատիկ՝