Այսօր՝ մարտի 29 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի գենդերային խորհուրդը որը ստեղծված է սակրեբուլոյում Վահան Արոյանի գլխավորությամբ` այցելեցին շրջանի Ժդանովական և Սամեբա գյուղեր։
«Մունիցիպալիտետում բնակվող բոլոր ազգերի ներակայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու նպատակով, մենք ընտրել ենք վրացական, հայկական և ռուսական դպրոցներ։ Հետագայում աշխատանք պետք է տարվի գենդերային հավասարության, ընտանեկան բռնության, վաղաժամ ամուսնության և այլ թեմաների վերաբերյալ և այդ պատճառով այդ մարդկանց կարծիքներն էլ հաշվի ենք առնում ծրագրի մեջ ներառելու համար։ Ծրագիրը կազմելուց հետո այն կքնարկվի նիստի ընթացքում և հաստատելուց հետո կիրագործվի»-, NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահան Արոյանը։
Նշենք, որ հաջորդ շաբաթ նույն հանդիպումը կանցկացվի նաև Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում։
Կարդացեք նաև՝