Վլադիմիրովկայի բնակչուհու խնդիրը և գյուղի ներկայացուցչի մեկնաբանությունը

Վլադիմիրովկայի բնակչուհու խնդիրը և  գյուղի ներկայացուցչի մեկնաբանությունը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Վլադիմիրովկա գյուղի բնակչուհի Ք․Մ -ն դիմել էր NOR ռադիոկայանի խմբագրություն լուսաբանելու իրեն անհանգստացնող խնդրի մասին։

Բնակչուհին նշեց․ «Մեր տունը գտնվում է գյուղի վերջում, ձյունը այնքան շատ է որ հալվելուց հետո այն լցվում է անասնագոմը։ Այդ հարցի շուրջ դիմեցինք մեր գյուղապետին, ով երեկ տեխնիկա էր ուղարկել ճանապարհի ձյունը մաքրելու համար։ Տեխնիկան եկավ, սակայն մի փոքր հատված մաքրեց և թողնելով կիսատ հեռացավ»։

Այս հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Փոկա և Վլադիմիրովկա գյուղերի ներկայացուցիչ՝ Վալեր Ալվանջյանի հետ։

Նրա խոսքով․ «Մինչև գյուղի վերջը ճանապարհը մաքրված է, դրանից վերև դեպի դաշտի կողմը արդեն հսկայական քանակությամբ ձյուն է անհնար է այդ հատվածը մաքրել։ Մինչև վերջին տան մոտ ճանապարհը բաց է ու անցանելի»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Վլադիմիրովկայի բնակչուհու խնդիրը և գյուղի ներկայացուցչի մեկնաբանությունը

Կարդացեք նաև՝