Յուրաքանչյուր մանկան ճիչը լսելիս նույն սրտի թրթիռն եմ զգում ինչը զգացի առաջին անգամ իմ հայրենի Ջավախքում. Արմինե Մելսի Բդոյան

Յուրաքանչյուր մանկան ճիչը լսելիս նույն սրտի թրթիռն եմ զգում ինչը զգացի առաջին անգամ իմ հայրենի Ջավախքում. Արմինե Մելսի Բդոյան

«Սիրում եմ իմ հայրենիքը Բոգդանովկան »,- այսպես սկսվեց զրույցը մեր հայրենակից, կանանց մայրանալու հնարավորություն տվող Արմինե Մելսի Բդոյանի հետ։

Բդոյանը ծնվել է այժմյան Նինոծմինդայում, հարգված անհատ Մելս Բդոյանի ընտանիքում։ Ավարտել է թիվ 1 հայկական միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով։ Արմինեն իր խոսքում նշեց, որ հարազատ դպրոցը իրեն տվել է լիարժեք գիտելիքներ, և որ շնորհակալ է իր բանիմաց ուսուցիչներից` իրեն վստահ ու բանիմաց դարձնելու համար։

Բդոյանը 1990-1996 թթ. սովորել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ը մանկաբարձ-գինեկոլոգ մասնագիտությամբ:

Այնուհետև երկար տարիներ և մինչ այսօր էլ աշխատում է մայր Հայաստանի մայրաքաղաքում։ «Բայց բոլորը ինձ գիտեն՝ ես Բոգդանովկացի եմ։ Ծնողներս ինձ տվել են հայեցի, բոգդանովկացու ավանդական դաստիարակություն, որի համար շատ հպարտ եմ ու փորձում եմ փոխանցեմ իմ աղջկան»,- զրույցի ընթացքում հավելեց բժշկուհին։

Մեր այն հարցին թե ինչո՞ւ ընտրեցիք բժշկի բարդ և պատասխանատու մասնագիտությունը, Բդոյանը պատասխանեց,- «Բժիշկը մասնագիտություն չի լոկ այլ ապրելակեպ, իմաստ, բովանդակություն… այդպես եմ մտածել միշտ ու հիմա, երբ արդեն 24 տարի գիշեր ու ցերեկ աշխատում եմ որպես մանկաբարձ- գինեկոլոգ : Բժիշկ եմ դարձել սիրով ու գիտակցաբար։ Իմանալով որ շատ ծանր ու նվիրվածություն պահանջող մասնագիտություն է»։

Երբևիցե մտածել ե՞ք որ սխալ մասնագիտություն եք ընտրել։

«Մանկաբարձ գինեկոլոգ դառնալու որոշում եմ կայացրել, երբ երկու տարի,10 և 11-րդ դասարանում Երևանի պետական բժշկական այն ժամանակ ինստիտուտ ընդունվելու համար քիմիա էի պարապում Թորիա գյուղի դպրոցի մանկավարժ, իմ շատ սիրելի ընկեր Բորիս Լոքյանի հետ պարապելու ժամանակ»։

Իր անցած ուղղու մասին Արմինե Բդոյանը պատմեց որոշ տպավորիչ դրվագներ։

«Ձմեռվա բուք ու փակ ճանապարհով Բոգդանովկայից շաբաթը 3 անգամ դասերից հետո գնում էի Թորրիա ու մտածում ճանապարհին իմ մասնագիտության մասին։ Բժիշկ ու իհարկե Աստծո գործին մասնակից լինելով մարդու լույս աշխարհ գալուն օգնել էի ուզում։ Մանկան առաջին ճիչը, մոր երջանկությունը ու կյանք պարգևլը շատ հուզիչ ու միաժամանակ ահավոր պատասխանատու գործ»։

-Գիտենք որ 2001-2004 թվականներին աշխատել եք Նինոծմինդայում, ինչ հիշողություններ ունեք այդ տարիներից։

«Սիրով, հուզմունքով ,մեծ պատասխանատվությամբ եմ աշխատել։ Ամեն անգամ երբ այդ բաղձալի մանկան ճիչը լսում եմ` հուզմունք ու հրճվանք է պատճառում և նույն սրտի թրթիռը երբ առաջին անգամ իմ մասնագիտական ինքնուրույն աշխատանքը սկսեցի եմ հայրենի Ջավախքում Բոգդանովկայի շրջանային հիվանդանոցի ծննդատանը»։