
Կաթի գների տատանումները արդեն որոշ ժամանակ է մեծ աղմուկ են բարձրացնում Նինոծմինդայի բնակչության շրջանում:
Նինոծմինդայի շրջանում հիմնական եկամտի աղբյուր է հանդիսանում անասնապահությունը, սակայն այսօրվա դրությամբ բնակիչները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական ապրանքը իրացնել հարմար գներով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում կապված կաթի գների հետ։ Բնակիչներից մեկի խոսքով․ «Մեր գյուղում ապրիլի 1 -ի տվյալներով կաթնամթերքի տեղական արտադրամասերից մեկը նվազեցրել է կաթի գինը 1,20 -ից դարձնելով 1 լարի։ Չնայած որ մյուս արտադրամասերը կաթը դեռևս գնում են 1, 20 լարիով, բայց եթե 1 լարի է ապա անասնապահությամբ զբաղվելը ձեռընտու չէ»:
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին կաթի վերամշակողները՝ չի բացառվում, որ կաթի գները հաջորդ ամիս նվազեն:
NOR ռադիոկայանի տվյալներով Նինոծմինդայի մնացած գյուղերում գնային պատկերը այսպիսին է.
Կարդացեք նաև՝