Նինոծմինդայից դեպի անցակետ տանող ճանապարհի վիճակը․ ֆոտո/վիդեո

Նինոծմինդայից դեպի անցակետ տանող ճանապարհի վիճակը․ ֆոտո/վիդեո

Նինոծմինդայից դեպի Բավրայի անցակետ տանող ճանապարհը տեղ-տեղ քանդվել է, և ենթակա է վերանորոգման։

Մասնավորապես ճանապարհը անմխիթար է անցակետից դեպի Ժդանովական գյուղ տանող հատվածում և Նինոծմինդա քաղաքի կենտրոնական (Ազատություն) փողոցը։ Փոսեր են գոյացել նաև Ժդանովական գյուղում, Օրլովկա գյուղի մոտակայքում և այլն, որոնք խանգարում են մեքենաների երթեւեկությանն ու մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։

Նշենք, որ այս ճանապարհով անցնում են ինչպես ծանր բեռնատար, այնպես էլ մարդատար ավտոմեքենաներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 2 -ին Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից NOR ռադիոկայանի ստացած նամակի համաձայն, ապրիլին Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհին կիրականացվեն փոսերի համալիր վերանորոգման աշխատանքներ։

Սակայն մինչև օրս ոչ մի տեսակի աշխատանք չի տարվել։ NOR ռադիոկայանը ճանապարհի վերանորոգման հետ կապված, ընթացքում դարձյալ կապ կհաստատի Վրաստանի ճանապարհների վարչության հետ և նյութը կթարմացվի։

Կարդացեք նաև՝