Սամցխե Ջավախքում հիմնական եկամտի աղբյուր է հանդիսանում արտագնա աշխատանքը, որտեղ բազմաթիվ բնակիչներ աշխատանք են փնտրում ոչ միայն Ռուսաստանի դաշնությունում, այլ նաև վերջին տարիներին շատացել է ԵՄ երկրներում աշխատանք որոնող Վրաստանի քաղաքացիների թիվը։ Նինոծմինդայի շրջանի բնակիչները ևս սկսել են արտագնա աշխատանքի մեկնել Եվրոպական տարբեր երկրներ։
Չնայած այն բանին, որ ապրիլի 4 -ին Վրաստանի խորհրդարանի դիմաց դարձյալ սկսվել են ցույցեր կապված «Օտարերկրյա տերությունների շահերը կրող կազմակերպությունների մասին» օրինագծի շուրջ, այնուամենայնիվ ապրիլի 17 -ին, խորհրդարանում առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ՝ «Վրացական երազանքի» պատգամավորները պաշտպանել են «Ռուսական օրենքը»։
Այդ օրենքը ընդունելուց հետո, թե այն ինչպիսի անդրադարձ կունենա արտագնա աշխատանքի մեկնողների համար, NOR ռադիոկայանը այս հարցի շուրջ զրուցեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամունա Կորձաիայի հետ։
«Այս պահին ձեր շրջանում բնակիչները ունեն աշխատանքի մեկնելու ընտրության հնարավորություն, սակայն այդ օրենքի ընդունումից հետո նրանք չեն ունենա ընտրություն և կմնա միայն Ռուսաստանը։ Մեզ արդեն ասել են` եթե ընդունենք այս օրենքը, ապա մեր քաղաքացիներին կամաց-կամաց դուրս կանեն Եվրոպայից։ Ինչպես նաև մենք կզրկվենք առանց վիզայի ռեժիմի հնարավորությունից։ Այս ամենը իհարկե իր ազդեցությունը կթողնի ոչ միայն Նինոծմինդայի այլև ամբողջ երկրի քաղաքացիների վրա», NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի կին պատգամավորը։
«Այս պահի դրությամբ վերոնշյալ օրենքը չի տարածվում այն անհատների վրա ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի (խոսքը վերաբերվում է այն մարդկանց ովքեր մեկնում են Ռուսաստանի դաշնություն աշխատանքի՝ «խոպան», -խմբ), սակայն ամենա դժավրը առաջին օրենքը ընդունելն է դրանից հետո եիկու օրն էլ բավական է ընդունված օրենքում փոփոխություն անելու համար։ Առաջին հերթին «գործակալների մասին» օրենքը կանդրադառնա լրատվամիջոցների վրա և նրանցից կպահանջեն գրանցվել հանրային ռեեստրում, որովհետև նրանք ներկայացնում են <<օտարերկրյա շահերը>>։ Դա ինքնասպանություն է բոլոր մեդիաների համար, քանի որ ցանկացած հետևող կսկսի չվստահել ձեզ և ձեր տեղեկությանը։ Այս օրենքը չի տարածվի այն մեդիաների վրա որոնք աշխատում են կառավարության համար։ Ինչքանով մենք գիտենք լրատվամիջոցները գոյություն ունեն ոչ թե քարոզչությամբ զբաղվելու և ղեկավարությանը օգնելու համար, այլ լուսաբանելու բնակիչների խնդիրների մասին որոնք գոյություն ունեն հասարակության մեջ, որպեսզի դրանից ելնելով ղեկավարությունը ուղղի այդ խնդիրները»,- ասում է Կորձաիան։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Հիշեցնենք, որ ապրիլի 3 -ին Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանքը» կրկին գրանցեց «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» <<ռուսական օրենքի>> նախագիծը մի փոքր փոփոխված անվանմամբ՝ «Օտարերկրյա տերությունների շահերը կրող կազմակերպությունների մասին» օրենք։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն հանդես են եկել այս օրենքին դեմ և նշում են, որ դա չի համապատասխանում Եվրամիության սկզբունքներին։
Կարդացեք նաև՝