Վրաստանի խորհրդարանի պատգամավորը տարածվող ապատեղեկատվությունների մասին

Վրաստանի խորհրդարանի պատգամավորը տարածվող ապատեղեկատվությունների մասին

Վերջին շրջանում այսպես կոչված «գործակալների օրինագծի» (Ռուսական օրենքի) վերսկսումից հետո, ապատեղակատվությունների հոսքը Վրաստանի բոլոր շրջաններում այդ թվում Սամցխե-Ջավախքում ակտիվացել է։   

Իսկ թե որտեղից է այդ ապատեղեկատվության հոսքը, այս մասին NOR ռադիոկայանը զրուցել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թամունա Կորձաիայի հետ։

«Իհարկե ապատեղեկատվությունը տարածում է հենց գործող կառավարությունը և այն լրատվամիջոցները ովքեր ծառայում են նրանց։ Մեր կառավարությունը հասարակության հետ շփվում է դեզինֆորմացիայի ճանապարհով, որպեսզի ձայներ ստանա ընտրությունների ընթացքում։ Ապատեղեկատվություններից մեկն էլ հանդիսանում է «ԼԳԲՏ» համայնքի մասին տարածվող լուրերը, քանի որ ղեկավարությունը ուզում է բնակիչների ուշադրությունը գոյություն ունեցող թեմաներից, տեղափոխել ուրիշ գոյություն չունեցող խնդիրների վրա»,- ասաց Կորձաիայան։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Վրաստանի խորհրդարանի պատգամավորը տարածվող ապատեղեկատվությունների մասին

Նշենք, որ Facebook -ը կեղծ տեղեկատվություն էր ճանաչել «Վրացական երազանքի» պատգամավորների, ինչպես նաև քաղաքապետերի և հանրային ծառայություններում աշխատող այլ անձանց կողմից տարածված ֆեյսբուքյան գրառումները։ Կառավարության թիմի անդամները նաև հրապարակել էին լուսանկարներ հետևյալ բովանդակությամբ՝ «Եթե ԼԳԲՏ ակտիվիստ ես, արի Ռուսթավելիի փողոց», նկատի ունենալով, որ ցուցարարները «ԼԳԲՏ» համայնքի ներկայացուցիչներ են, այնինչ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ցույցերին մասնակցում մեծ թվով ուսանողներ և Վրաստանի այլ քաղաքացիներ։

Ֆեյսբուքյան գրառումներրի լուսանկարը ստորև՝

Բացի դեզինֆորմացիայից պատգամավորը վերոնշյալ ձայնագրությունում նաև խոսեց թափանցիկության մասին, նշելով․

«Այս ղեկավարությունը ոչ մի կերպ թափանցիկ չէ։ Մենք ստեղծել ենք հանձնաժողով, սակայն նրանք ձայն չեն տա, որ մենք կարողանանք հետազոտել օրինակ Իրակլի Ղարիբաշվիլիի ունեցվացքի թափանցիկությունը։ Եվ կարողանանք իմանալ թե ինչ ճանապարհով է նա հարստացել, երբ եղել է վարչապետի պաշտոնում»։

Կարդացեք նաև՝