Նպատակն արդարացնում է միջոցները․ «Նռանե» պարային համույթի ձեռքբերումները

Նպատակն արդարացնում է միջոցները․ «Նռանե» պարային համույթի ձեռքբերումները

Ապրիլի 28 -ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Գնահատական» պարի 7 -րդ մրցույթ -փառատոնը, որտեղ մասնակցում էին ինչպես Հայաստանի այնպես էլ Եվրոպայից ժամանած պարային համույթները, որին հրավիրված էր նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիայի գյուղական համայնքի «Նռանե» համույթը։

«Նռանե» համույթի ղեկավար և պարուսույց Նաիրա Հովհաննիսյանի խոսքով. «Մեր համույթը արդեն երեք տարեկան է։ Սկզբից մեր խումբը շատ փոքր էր և բաղկացած էր թվով 20 մասնակիցներից, բայց հիմա արդեն ունենք 3 տարբեր խմբեր, որտեղ հաճախում են 5 -ից մինչև 15 տարեկան տղաներ և աղջիկներ՝ Հեշտիա, Թորիա, Ուչմանա և արդեն Թախչա գյուղերից։ Երեխաները սովորում են ազգագրական և ժամանակակից պարեր։ Բազմաթիվ անգամ մասնակցել ենք տարբեր փառատոնների Թբիլիսիում, Կախեթիում և այլն։ Այս անգամ հրավեր ստացանք Հայաստանից, որտեղ Ջավախքը ներկայացնում էինք Նինոծմինդայից Հեշտիայի և Ախալքալաքից Վաչիանի պարային խմբերը։ Ասեմ, որ բարդ էր և պատասխանատվությունը շատ մեծ։ Սկզբից մտածում էինք, որ պատվոգիր կստանանք միայն մասնակցության համար, սակայն ժյուրին մեր ելույթը բարձր գնահատեց և մենք զբաղեցրեցինք 3 -րդ հորիզոնականը»։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · Նպատակն արդարացնում է միջոցները․ «Նռանե» պարային համույթի ձեռքբերումները

Թեմատիկ՝