Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակչության մեծ մասը հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, որն էլ հանդիսանում է նրանց եկամտի աղբյուրներից մեկը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալի բնակիչները իրենց դժգոհությունը հայտնեցին կենդանիների խմելու ջրի ջրամբարի բացակայությունից, նշելով որ լավ կլիներ ջրամբարը կառուցվեր արոտավայրի մոտակայքում կենդանիներին ջրով ապահովելու համար։ «Կենդանին պետք է ջուր խմի որպեսզի կաթնատվությունը չնվազի, ընդհանրապես հիմա կաթի գինն էլ բարձր չէ 1,20 լարի, ինչը նույնպես ձեռընտու չէ»,- ասում են բնակիչները։
Մանրամասները՝ աուդիոնյութում․
Այս հարցի շուրջ զրուցեցինք Փոքր Արագյալի ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի հետ։
Նրա խոսքով․ «Նախնական խոսակցություն եղել է արհեստական ջրամբարի կառուցման համար։ Սակայն այն պատճառով մտափոխվեցինք, որ ջրամբարում ջուրը սակավ կլինի, քանի որ կուտակվում է միայն ձնհալից եւ անձրեւաջրերից։ Ինչպես նաև մոտակայքում չունենք այլ հոսող ջուր որը կարելի էր տեղափոխել ջրամբար, այդ պատճառով «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված գումարը օգտագործեցինք այլ ուղղությամբ»։
Կարդացեք նաև՝