Պատրաստում ենք դեղձով կարկանդակ (պիրոգ)

Պատրաստում ենք դեղձով կարկանդակ (պիրոգ)

Բաղադրատոմս

Ձու – 3 հատ

Շաքարավազ – 150 գրամ

Բուսայուղ – 100 մլ.

Թթվասեր – 150 գրամ

Վանիլին – 1 թեյի գդալ

Սոդա – 1 թեյի գդալ

Ալյուր – 250 գրամ

Դեղձ – 1 հատ։

Դեղձով կարկանդակի համար մեզ պետք է հասուն դեղձ։ Դեղձի քանակը կախված է դրանց չափից և օգտագործվող կաղապարի չափերից, պատրաստելիս մոտավոր հաշվարկելը հեշտ է։ Նախ միացրեք ջեռոցը, կաղապարի հատակը ծածկեք յուղաթղթով։ Լվացեք դեղձերը, չորացրեք, մեջտեղից կիսեք և հեռացրեք կորիզը։

 Կարկանդակի համար խմոր պատրաստելու համար մեզ մի քանի րոպե է պետք։ Մեկ բաժակ շաքարավազը լցրեք ամանի մեջ, ավելացրեք երեք ձու և բուսայուղ։ Ավելացրեք մաղած ցորենի ալյուր, վանիլ։ Ավելացրեք 1ճ.գ. փխրեցուցիչ. եթե փխրեցուցիչի փոխարեն սոդա եք օգտագործում, ապա այն պետք է վերցնել կես չափով և մարել քացախով, որպեսզի խմորի մեջ սոդայի համը չզգացվի։ Պետք է հարել մինչև համասեռ խմոր ստանանք։ Խմորը լցրեք կաղապարի մեջ՝ հաշվի առնելով, որ այն ջեռոցում լավ է բարձրանում։ Առանց խմորի մեջ սեղմելու, վրան դրեք դեղձի կեսերը։ Որպեսզի բոլոր դեղձերը միաժամանակ եփվեն, դրանք չպետք է դիպչեն թավայի կողերին։ Դեղձով կարկանդակը դրեք լավ տաքացրած ջեռոցում, թխեք 35 րոպե 170-180ºС ջերմաստիճանով։ Ջեռոցից հանում ենք համեղ, բուրավետ, անհավանական գեղեցիկ դեղձով կարկանդակ, թողնում ենք, որ մի փոքր սառչի, ապա զգուշորեն հանում ենք կաղապարը։ Երբ թխվածքն ամբողջությամբ սառչի, վրան պետք է ցանել շաքարի փոշի։ Ի դեպ, հաջորդ օրը այս կարկանդակը շատ ավելի համեղ է, քան թարմ թխված ժամանակ, բայց սովորաբար կարկանդակն ինչ-որ տեղ անհետանում է մինչև երեկո:

Դե ինչ, ժամանակն է փորձել ամենահամեղ կարկանդակը: