Շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:00-18:00 Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում հրավիրված մասնագետների՝ նյարդաբանի և նյարդավիրաբույժի կողմից կանցկացվեն անվճար խորհրդատվություններ։ Խորհրդատվության համար կարող եք պայմանավորվել՝ զանգահարելով 16033 հեռախոսահամարով, կամ խորհրդակցության օրն անմիջապես գնալ հիվանդանոց և կանգնել կենդանի հերթում։ Այս մասին գրում է Ջավախքի լրատավական կենտրոնը․
Ախալքալաքի հիվանդանոցում խորհուրդ են տալիս դիմել բժշկի, եթե ձեզ անհանգստացնում են հոդացավերը, գլխացավերը, ողնաշարի խնդիրները, օստեոխոնդրոզը և շատ ավելին…
Ինչո՞վ կարող են օգնել նյարդաբանը և նյարդավիրաբույժը:
Ե՞րբ է պետք դիմել նյարդաբանին:
Եթե Դուք ունեք.
գլխացավեր և գլխապտույտ
զգում եք մկանային թուլություն
ցավ մեջքի, ոտքերի, ձեռքերի, դեմքի և պարանոցի շրջանում
քնի խանգարումներ
ուշադրության և հիշողության վատթարացում
այս մասնագետին կապվում են նաև քայլվածքի վատ համակարգման և անկայունության, կոպերի կախվածության, չկառավարվող շարժումների, խոսքի տիկերի, խոսքի հանկարծակի փոփոխությունների և այլնի դեպքում։
Դուք կարող եք դիմել նյարդավիրաբույժին, եթե ունեք.
Մեջքի կամ պարանոցի քրոնիկ ցավ
սկավառակի ճողվածք
Ներգանգային անեւրիզմա
Ցրված սկլերոզ (MS)
Կծկված նյարդ
Ռադիկուլիտ
Ողնաշարի կոտրվածքներ
Ողնաշարի ուռուցքներ
Ողնաշարի դեֆորմացիաներ, ինչպիսիք են սկոլիոզը և սպոնդիլոլիստեզը
Գլխի, ուղեղի, պարանոցի կամ ողնաշարի վնասվածքներ…