2025 թվականի սկզբից Նինոծմինդայի մունիցիպալիտետում կտրուկ աճել է վիրուսային հիվանդություններով հիվանդացության դեպքերը։ Ինչպես նշում է Նինոծմինդայի «Էվեքս» կլինիկայի մանկաբույժ Լամարա Դեմետրաձեն NOR ռադիոկայանին տված հարցազրույցում, բուժհաստատությունները ծանրաբեռնված են, իսկ հիվանդանոցում գրեթե ազատ մահճակալներ չկան։
«Սպասում ենք, որ հիվանդները դուրս գրվեն՝ նոր հիվանդներ ընդունելու համար։ Առավել հաճախ վիրուսով հիվանդները կլինիկա են գալիս բարձր ջերմությամբ, պլերիտով և բարդ վիճակով։ Դեկտեմբերի վերջից վիրուսային վարակների դեպքերը զգալիորեն աճել են, ինչը կապված է սեզոնայնության գագաթնակետի և վարակի տարածման հետ»,- բացատրում է Լամարա Դեմետրաձեն։ Բժիշկը խորհուրդ է տալիս ծնողներին անհապաղ դիմել բժշկի, եթե իրենց երեխայի մոտ վիրուսային ախտանշաններ հայտնվեն: «Մի սպասեք, մինչև ձեր ջերմաստիճանը բարձրանա։ Եթե երեխան ախորժակ չունի կամ ունի վիրուսային այլ ախտանիշներ, անպայման դիմեք հիվանդանոց, որպեսզի ժամանակին ախտորոշում արվի և բուժում նշանակվի»,- նշում է բժշկուհին:
Լամարա Դեմետրաձեն նաև հատուկ ուշադրություն է դարձնում վիրուսների կանխարգելմանը և մի քանի խորհուրդ է տալիս ծնողներին՝ պարբերաբար օդափոխել սենյակները, որտեղ հաճախ են լինում երեխաները՝ վիրուսների կոնցենտրացիան նվազեցնելու համար։ Հիգիենան պահպանելու համար կատարեք թաց մաքրում: Երեխաներին ապահովել մաքուր օդի հասանելիություն, ինչը նպաստում է առողջությանը:
Չնայած հիվանդների հոսքի ավելացմանը՝ բժիշկն ընդգծում է, որ ժամանակին արձագանքումը և կանխարգելիչ միջոցառումները վարակների լուրջ բարդություններից խուսափելու լավագույն միջոցն են։
Ավելին մեր աուդիո ձայնագրությունում
Radio NOR-ի լրագրողը հարցում անկացրեց Նինոծմինդայի բնակիչներց` արդյոք վիրուսի համաճարակի ժամանակ բժշկի դիմում են, թե ոչ։
«Ես դեռ վիրուսով չեմ վարավել, բայց եթե ինչ-որ բան նկատեմ, անպայման կկապնվեմ բժշկի հետ»,- ասում է նրանցից մեկը։