Թեյը և մաղադանոսը կարող են հետաձգել ծերացումը

Թեյը և մաղադանոսը կարող են հետաձգել ծերացումը

Սուրճի, թեյի, մրգերի, բանջարեղենի և կանաչեղենի մեջ պարունակվող լուտեոլին միացությունը կարող է դանդաղեցնել արտաքին տեսքի փոփոխությունները և նվազեցնել հիվանդությունների առաջացման վտանգը: Դրա մասին Daily Mail-ին պատմել է Սասեքսի համալսարանական հիվանդանոցից բրիտանացի թերապևտ Ռոբ Գելոուեյը։

Բժիշկը վկայակոչել է ճապոնացի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք բացահայտել են, որ լյուտեոլինով հավելումները դանդաղեցնում են մկների մորթու ճերմակեցման գործընթացը։ Լյուտեոլինը բնական հակաօքսիդանտ է. այդ նյութը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների (անկայուն մոլեկուլների) վնասակար ազդեցությունից:

Նագոյայի համալսարանի գիտնականները թե արտաքուստ (որպես քսուկ) և թե կուլ տալու միջոցով լյուտեոլին են տվել մկներին, որոնք գենետիկորեն հակված են վաղաժամ ճերմակմանը: Արդյունքում, կենդանիների մելանոցիտները՝ պիգմենտային բջիջները, որոնք մազերին գույն են հաղորդում, սկսել են բնականոն գործել։

Գիտնականները պարզել են նաև, որ լյուտեոլինը նվազեցնում է p16INK4A գենի ակտիվությունը: Այդ գենը բջջային ծերացման հիմնական մարկեր է. այն բջիջներին հուշում է դադարեցնել տրոհումը և երիտասարդանալ: Տարիքի հետ գենի ակտիվությունը մեծանում է, ինչը հանգեցնում է կենսաբանական ծերացման։

Բժիշկ Գելոուեյը նշել է, որ մազերի սպիտակեցմանը հանգեցնող մեխանիզմները նպաստում են սրտի հիվանդությունների և քաղցկեղի զարգացմանը։ Նա ենթադրել է, որ լյուտեոլինի ակտիվ օգտագործումը կարող է օգնել առողջության պահպանմանը: Բժիշկը նշել է, որ այս նյութով հարուստ են մաղադանոսը, բրոկկոլին, մրգերը, բանջարեղենը, թեյն ու սուրճը։