Միքելաձե փողոցում աշխատանքներ են տարվում կոյուղագծի վերականգման ուղղությամբ

Միքելաձե փողոցում աշխատանքներ են տարվում կոյուղագծի  վերականգման  ուղղությամբ

Աշխատանքներ են տարվում Միքելաձե փողոցում կոյուղագծի վերականգման ուղղությամբ: Խնդրի առաջացման պատճառը անձամբ փողոցի բնակիչներն են:

Գևորգ Մոսոյանին պատկանող «ГЕО-5» շինարարական կազմակերպությունը կոյուղագծի վերակագնողական աշխատանքներ է իրականացնում: Կոյուղագծի խցանման պատճառ էր դարձել փողոցի բնակիչների անփույթ վերաբերմունքը, ովքեր գոմաղբը կապել էին կոյուղու համակարգին:

“Նոր ռադիոյից տեղեկանալով, որ Միքելաձե փողոցում կոյուղագիծը շարքից դուրս է եկել, որոշեցինք օգնել և խնդրից գլուխ հանել, բայց տեսանք, որ որոշ բնակիչներ գոմաղբը կապել են կոյուղագծին և խողովակները ամբողջությամբ խցանված են, ստիպված եղանք կոյուղու համակարգի մոտ 100 մետր երկարությամբ խողովակները փոխարինել նորերով”,- նշեց Գևորգ Մոսոյանը:

Մոսոյանի խոսքով` կոյուղագիծը նախատեսված է կեղտաջրի, այլ ոչ թե գոմաղբի հեռացման համար, և եթե կրկին կոյուղագծի աշխատանքը խափանվի բնակիչների մեղքով, ապա նրանք արդեն ստիպված կլինեն տուգանք վճարել մունիցիպալիտետին: Շինկազմակերպության ղեկավարը կոչ արեց բնակիչներին բարեխիղճ լինել և հարգել կատարված աշխատանքը:


Բորիս Ղարսլյան