Հեշտիա գյուղում անցկացվեց մինի ֆոտբոլի բաց մրցաշար

Հեշտիա գյուղում անցկացվեց մինի ֆոտբոլի բաց մրցաշար

Օգոստոսի 25-ին Հեշտիա գյուղում անցկացվեց մինի ֆուտբոլի բաց մրցաշար:

Մրցաշարը կազմակերպել էին Հեշտիա գյուղի մի խումբ երիտասարդներ: Մրցաշարին մասնակցում էին 6 թիմեր Հեշտիայից, Թորիայից, Ղաուրմայից, Սպասովկայից, Մեծ Խանչալիից և Գանձայից: Մրցաշարի նպատակն էր զարգացնել ֆուտբոլը գյուղերում: Մրցաշարում առաջին հորիզոնականը գրավեց Հեշտիայի, երկրորդ հորիզոնականը՝ Մեծ Խանչալիի և երրորդ հորիզոնականը՝ Գանձայի թիմերը:

Հաղթողներն ստացան մեդալներ և դիպլոմներ:


Նյութը պատրաստեց Նոր ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը