Ինքնությունը հաստատող վկայականների անվճար տրամադրման գործընթացը շարունակվում է

Ինքնությունը հաստատող վկայականների անվճար տրամադրման գործընթացը շարունակվում  է

Վրաստանի Արդարադատության նախարարությունը ընտրողների ցուցակները ճշգրտելու գործընթացը պարզեցնելու նպատակով քաղաքացիներին ինքնությունը հաստատող վկայականների անվճար տրամադրումը շարունակում է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը:

Այս ակցիան վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր չունեն անձը հաստատող որևէ փաստաթուղթ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքացիական ռեեստրի ծառայության ղեկավար Սերգեյ Կարախանյանը, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել այս ակցիայից, պետք է դիմեն Արդարադատության տուն կամ հասարակական կետրոններ՛՛:

Գարուշ Արզումանյան