Եփրեմովկա գյուղը կանգնած է խմելու ջրի խնդիի առջև

Եփրեմովկա գյուղը կանգնած   է  խմելու ջրի խնդիի առջև

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եփրեմովկա գյուղում Պաշտպանվող տարածքների գործակալության ջանքերով վերանորոգվել է գյուղի խմելու ջրի ջրամբարը: Աշխատանքը ավարտին է հասցված, սակայն ջրի բացակայության խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել:

Եփրեմովկայի բնակիչ Աիդա Կոբելյանը նշեց, որ հին ջրամբարը տրաքցրել են և կառուցել են նորը: Ըստ նրա` ջուրը չի հավաքվում ջրավազանում, այլ հետ է գնում: “Օրեկան երկու ժամ ենք ջուր ունենում, իսկ էլեկտրական հոսանքի բացակայութկան ժամանակ երբեմն չենք էլ ունենում ընդհանրապես: Ինչպես կարելի է ապրել առանց ջրի. երբեմն մեկ բաժակ սուրճ պատրաստելու համար էլ ջուր չենք ունենում, անհարմար է նույնիսկ այդ մասին խոսել, բայց իրականությունը այս է”,- նշեց բնակչուհին:

Ինչպես մենք ճշտեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայից, Ջավախքի Ազգային պարկի նախագծով չորս գյուղերում կառուցվել և վերանորոգվել են խմելու ջրի ջրավազաններ: Այդ գյուղերն են Փոքր Խանչալին, Ժդանովականը, Սամեբան և Եփրեմովկան: Կառուցման և վերանորոգման աշխատանքները իրականացվել է մունիցիպալիտետի ղեկավարության նախաձեռնությամբ:

Կառավարման ղեկավարի խոսքով` միայն Եփրեմովկա գյուղի ջրավազանի աշխատանքներն են անորակ դուրս եկել: Ջրավազանն ունի ճեղքվածքներ, այդ պատճառով էլ ջուրը չի կուտակվում: Այդ ճեղքվածքների վերացման համար տեղական բյուջեից հատկացված է 3000 լարի գումար, որպեսզի ջրավազանը վերանորոգվի:

Բորիս Ղարսլյան