Կրկեսային ներկայացումներ Նինոծմինդայում

Կրկեսային ներկայացումներ Նինոծմինդայում

Արդեն երկրորդ շաբաթն է Նինոծմինդայում են հյուրընկալվել Թբիլիսիից ժամանած կրկեսային դերասանները:

Նինոծմինդայի քաղաքային զբոսայգում Shapito “ANTRE” կրկեսային կոլեկտիվը հանդես եկավ կրկեսային ներկայացմամբ: Հավաքվածները ականատես եղան կրկեսային հետաքրքիր շոի ծրագրի` աճպարարի, լարախաղացի և վարժեցված գազանների մասնակցությամբ: Կրկեսային կոլեկտիվի ղեկավար Ռամազ Գարշաուլիշվիլիի խոսքով՝ նրանք այս երկու շաբաթների ընթացքում կուրախացնեն Նինոծմինդայի բնակիչներին:

Гаруш Арзуманян