Նինոծմինդայի մաքսակետի աշխատակիցները առգրավել են չհայտարարագրված ծխախոտ

Նինոծմինդայի մաքսակետի աշխատակիցները առգրավել են չհայտարարագրված  ծխախոտ

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայի մաքասակետում մաքսային ծառայության աշխատակիցների կողմից առգրավվել է 1200 միավոր չհայտարարագրված ծխախոտ:

Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացին չհայտարարագրված ապրանքը թաքցրել է իր սեփական մեքենայում:
Վրաստանի Հարկային օրենսգրքի 289 հոդվածի 14 կետի համաձայն՝ իրավախախտը զրկվել է չհայտարարագրված ապրանքից, տրանսպորտային փոխադրամիջոցից և տուգանվել 1000 լարի գումարի չափով: