Սեմինար՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանմանը

Սեմինար՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանմանը

Հոկտեմբերի 2-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում անկացվեց սեմինար՝ կապված «Եվրոպական ժառանգության օրեր»-ի հետ:

Սեմինարից բացի կազմակերպվել էր նաև լուսանկարների և գեղանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի թեման էր ցույց տալ բնության և պատմա-մշակութային հուշարձանների գեղեցկությունը և ինչպես պահպանել դրանք:
Սեմինարին ներկա էին ստեղծագործող երիտասարդներ, մունիցիպալիտետի մտավորականության ներկայացուցիչները, Հանրային առողջապահական կոնտրոնի աշխատակիցները և Կոմունալ ծառայության ղեկավարը: Գամգեոբայի մշակույթի բաժնի ղեկավար Լաուրա Ղազարյան-Վարժապետյանի խոսքով՝ այս միջոցառումը բնության և մշակութային արժեքների պահպանմանը նպատակաուղղված աշխատանքների սկիզբն է:

Սեմինարի ժամանակ Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցների կողմից առաջարկվեց ստեղծել կանաչների միություն: Սեմինարը կազմակերպել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի Մշակույթի և հուշարձանների պահպանման ծառայությունը:

Մանրամասների մասին մեզ տեղեկատվություն տրամադրեց ծառայության ղեկավար Լաուրա Ղազարյան-Վարժապետյանը:


Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը