Նորաշեն թաղամասի նոր ասֆալտապատված փողոցների կոյուղու հորանցքները խնդիրներ են ստեղծում երթևեկության համար

Նորաշեն թաղամասի նոր ասֆալտապատված փողոցների կոյուղու հորանցքները խնդիրներ են ստեղծում երթևեկության համար

Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի Կիրով, Փիրոսմանի, Միկոյան և Կերցխովելի փողոցները ասֆալտապատելուց հետո ՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը նշված փողոցների կոյուղու հորանցքները բարձրացրել է, որպեսզի դրանց մակարդակը հասնի ասֆալտի բարձրությանը: Սակայն արդեն 20 օրից ավել է ճանապարհաշինական ընկերությունը այդ աշխատանքները անավարտ է թողել:

Վերոնշյալ փողոցների բնակիչների խոսքով՝ այդ բաց մնացած փոսերը խանգարում են ճանապարհային երթևեկությանը: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ՛՛Ջավախք- ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը այդ թերի մնացած աշխատանքները ավարտին կհասցնի մինչև հոկտեմբեր ամսվա վերջ:

Գարուշ Արզումանյան