
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի որոշմամբ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և ապրող սրտի ու արյունատար անոթների հիվանդություններ ունեցող անձինք, որոնց սոցիալական վարկանիշային միավորը չի գերազանցում 120 000-ը, կստանան միանվագ դրամական օգնություն՝ 200 լարիի չափով։
Դրամական աջակցություն ստանալու համար շահառուն քաղաքապետարան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
• Քաղաքապետին հասցեյագրված դիմում
•Շահառուի անձնագրի պատճենը
• Բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ առողջական այժմյան վիճակի մասին՝ անցկացված հետազոտությունների և համապատասխան ծածկագրի նշմամբ
•Բանկային հաշվեհամար
• Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայից քաղվածք։
Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան։
Այս մասին տեղեկանում ենք Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

