Հայաստան Իսպիրյանը 35 տարի բեմում է

Հայաստան Իսպիրյանը   35 տարի   բեմում է

Հոկտեմբերի 29-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ Հայաստան Իսպիրյանի ստեղծագործական գործունեության 35-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

Հոբելյանական երեկոյի ժամանակ երգչուհուն հանձնվեց Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից շնորհված Կոմիտասի անվան մեդալը:

Հայաստան Իսպիրյանին շնորհավորելու էին եկել երգչուհու գործընկերները, ընկերները և հասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց սրտի խոսքերը հայտնեցին երգչուհուն: Համերգի ժամանակ հնչեցին ժողովրդական երգեր: Իր կատարումներով հանդես եկավ նաև Հայաստան Իսպիրյանը:” Ինձ համար. այս մեդալը մեծ նշանակություն ունի: Երախտիքի իմ խոսքերն եմ արտահայտում իմ երգարվեստը գնահատողներին”:

Հայաստան Իսպիրյանը ծնվել է 1965թ. Գանձա գյուղում: 1983թ.-ից երգչուհին հանդես է գալիս ժողովրդական երգերի կատարմամբ:
Մանրամասները լսեք ռեպորտաժում.