Կալաս. Վրաստանի մասնակցությունը մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը լավ ազդանշան կլինի

Կալաս. Վրաստանի մասնակցությունը մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը լավ ազդանշան կլինի

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ Վրաստանը դեռևս չի ցուցադրել իր պատրաստակամությունը՝ կանգնեցնելու ժողովրդավարական նահանջը։

«Վրաստանը չի ցույց տալիս իր ժողովրդավարական նահանջը հետ քաշելու որևէ նշան։ Նախարարները հստակ ուղերձ ունեին. Վրաստանը պետք է փոխի ուղղությունը, և, իհարկե, մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը իրական ներգրավվածությունը կլինի նշան, որ նրանք պատրաստ են փոխել ուղղությունը», – հայտարարեց ԵՄ քաղաքական գործիչը։

Կալասը նաև նշեց, որ նախարարները համաձայնել են հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, ինչը «կամրապնդի երկրի դիմադրողականությունը լայնածավալ ապատեղեկատվական արշավների և կիբեռհարձակումների նկատմամբ»։
Քաղաքական գործիչը հավելեց, որ Ադրբեջանը մնում է կարևոր գործընկեր էներգետիկայի և կապի հարցերում՝ ընդգծելով, որ.

«Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և մոտ ապագայում կշարունակենք բանակցությունները նոր երկկողմ համագործակցության համաձայնագրի շուրջ», – եզրափակեց Կայա Կալասը։