Իրանը բանակցությունների համար նախապայման է ներկայացրել

Իրանը բանակցությունների համար նախապայման է ներկայացրել

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Նադերին հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ ամերիկյան ծովային շրջափակումը չի վերացվել։

Իրանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Ահմադ Նադերիի խոսքով՝ մինչև ամերիկյան կողմից իրականացվող ծովային շրջափակման դադարեցումը, Իրանը հրաժարվում է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Նախքան այս հայտարարությունը, CNN-ը տեղեկություն էր տարածել, որ ապրիլի 22-ին Իսլամաբադում նախատեսվում է Իրան-ԱՄՆ բանակցային գործընթաց։

Իրանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Աթաուլլա Թարարը նշել է, որ իրանական կողմը դեռևս պաշտոնական հաստատում չի տվել բանակցությունների նոր փուլին միանալու վերաբերյալ։


X սոցիալական ցանցում նախարարը գրել է. «Պակիստանը անկեղծ ջանքեր է գործադրել՝ համոզելու իրանական ղեկավարությանը մասնակցել բանակցությունների երկրորդ փուլին, և այդ ջանքերը շարունակվում են»։