Հռոմի պապ. Նրանք, ովքեր պատերազմներ են հրահրում, մեզ բոլորիս զրկում են խաղաղ ապագայի հնարավորությունից

Հռոմի պապ. Նրանք, ովքեր պատերազմներ են հրահրում, մեզ բոլորիս զրկում են խաղաղ ապագայի հնարավորությունից

Ինչպես նշել է Հռոմի պապ Լեոն, Չեռնոբիլի աղետը հետք է թողել մարդկության գիտակցության մեջ։

«Այն մնում է նախազգուշացում ավելի ու ավելի հզոր տեխնոլոգիաների օգտագործման դեմ։ Հուսով եմ, որ իմաստությունն ու պատասխանատվությունը միշտ կգերակշռեն որոշումների կայացման բոլոր մակարդակներում, որպեսզի միջուկային էներգիան միշտ օգտագործվի կյանքը և խաղաղությունը պահպանելու համար», – նշել է Հռոմի պապը։

Միևնույն ժամանակ, նա պատերազմներ հրահրողներին և Երկրի ռեսուրսները յուրացնել ցանկացողներին անվանել է գողեր, որոնք զրկում են աշխարհը խաղաղ ապագայից։

«Մի մոռանանք այն գողերին, ովքեր թալանելով Երկրի ռեսուրսները՝ արյունալի պատերազմների միջոցով կամ չարիքի ցանկացած ձևի աջակցությամբ, պարզապես զրկում են մեզ բոլորիս խաղաղ և հանգիստ ապագայի հնարավորությունից», – նշել է Հռոմի պապը։