Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ։

Զելենսկու կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոներին։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում ներառված են Բելառուսի 16 քաղաքացի և 11 իրավաբանական անձ։