
Վրաստանի երրորդ նախագահը պատասխանում է որոշ ընդդիմադիր անդամների քննադատությանը, որոնք պնդում են, որ նա ցանկանում է վերականգնել միանձնյա իշխանությունը երկրում։ Ֆեյսբուքում Միխեիլ Սաակաշվիլին գրել է.
«Վերջին օրերին իմ դեմ հարձակումները ո՛չ պատահական էին, ո՛չ էլ անսպասելի։ Այն փաստը, որ «ընդդիմության» մի մասը միայն ձևականորեն է պայքարում Իվանիշվիլիի դեմ և հիմնականում զբաղված է ինձ «կծելով», նորություն չէ։
Փաստն այն է, որ վերջերս հանրային աջակցությունն աճել է ոչ միայն ինձ, այլև, առաջին հերթին, նրան, ինչ ես ներկայացնում եմ՝ վճռական պայքար ուժեղ, ազատ և արդար վրացական պետության համար։ Ժողովուրդը դուրս է եկել «Երազանքի» և Ռուսաստանի քարոզչական կլիշեների ազդեցությունից։
Միասին մենք մի ժամանակ ստեղծել ենք նման պետություն, և մենք կապահովենք, որ այն չմնա անցյալի առասպել, այլ վերածնվի, ոտքի կանգնի և վերադառնա համաշխարհային ասպարեզ իր ողջ ուժով։ Մենք անպայման կազատագրենք նաև Սուխումը։
Եվ ի՞նչ ասացի ես ընդդիմությանը, որը նման վրդովմունք առաջացրեց։ «Գործեք, անցեք հարձակման, միավորվեք», – ասացի ես։ Եվ ի պատասխան նրանք սկսեցին գոռալ. «Սաակաշվիլին ուզում է միանձնյա ղեկավարություն», փոխարենը իրական պայքարի ուժ գտնելու։
Եվ նրանք, ովքեր բավարարվածություն են գտնում ինձ «կծելով», քաղաքական ապագա չունեն», – գրել է Սաակաշվիլին։

