
Համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 125 ԱՄՆ դոլարը, – հաղորդում է The Guardian-ը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը երկարաձգելու հայտարարությունից հետո Brent նավթի գինը հասել է 126 ԱՄՆ դոլարի մեկ բարելի համար, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականից ի վեր։
Վերջին 24 ժամվա ընթացքում Brent նավթի գինը աճել է ավելի քան 13%-ով։
Տեղեկատվության համար՝ Դոնալդ Թրամփը Axios հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակումը արդյունավետ է և չի վերացվի մինչև միջուկային հարցի շուրջ համաձայնության հասնելը։
«Նրանք լուծում են ուզում։ Նրանք չեն ուզում, որ շրջափակումը շարունակվի։ Եվ ես չեմ ուզում, որ այն վերացվի, քանի որ չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան», – նշել է ԱՄՆ նախագահը։

