
Մայիսի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները փակել են դեպի աղբանոց տանող ճանապարհը նշան բողոքի տարիներ շարունակ չլուծվող խնդրի դեմ։ Ինչպես հայտնել էին բնակիչները խնդրի առնչությամբ դիմել էին քաղաքապետարան։
Այսօր մայիսի 5-ին NOR ռադիոկայանը հեռախոսազրույց ունեցավ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ՝ պարզելու, թե արդյոք տեղի ունեցել են քննարկումներ և ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել քաղաքապետարանը տվյալ խնդրի լուծման ուղղությամբ։
Չնայած, որ քաղաքապետարանի ծառայությունների մեջ չի մտնում այս հարցը, սակայն քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ հարցը քննարկվել է քաղաքապետարանում, ինչպես նաև այն ներկայացվել է ղեկավարությանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ խնդրի արդյունավետ լուծում գտնելու նպատակով։
Կարդացեք նաև․
Ջիգրաշենի բնակիչները փակել են աղբանոցը

