Հռոմի պապը պատասխանել է իր հասցեին Թրամփի քննադատությանը

Հռոմի պապը պատասխանել է իր հասցեին Թրամփի քննադատությանը

Հռոմի պապ Լևոն XIV-ը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններին։ Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը քննադատել էր Հռոմի պապին՝ ասելով, որ իրեն պետք չէ մի պապ, որը դեմ է իր քաղաքականությանը։ Նախագահի խոսքով՝ Հռոմի պապ Լևոնը չէր լինի Վատիկանում, եթե Թրամփը ինքը չլիներ Սպիտակ տանը։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այս հայտարարությունները անընդունելի է անվանել։ Մելոնիի մեկնաբանություններին ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի օգնի Իտալիային, այն բանից հետո, երբ Հռոմը հրաժարվել է օգնել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողություններում։

«Կաթոլիկ եկեղեցու առաքելությունն է հռչակել Ավետարանը, քարոզել խաղաղություն։ Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ Ավետարանը հռչակելու համար, թող դա անի ճշմարտացիորեն։ Ես պարզապես հույս ունեմ, որ ինձ կլսեն», – Vatican News պորտալը մեջբերում է պապի խոսքերը։

Հռոմի պապը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Իրանում: Մասնավորապես, նա անընդունելի է անվանել ԱՄՆ-ի սպառնալիքները Իրանի ժողովրդի դեմ: Ապրիլի սկզբին, ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի կողմից զինծառայողների համար աղոթքի կոչից հետո, նա քարոզում նշել է, որ գերիշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն: