Նինոծմինդայում աղբի կառավարումը դուրս է եկել վերահսկողությունից

Նինոծմինդայում աղբի կառավարումը դուրս է եկել վերահսկողությունից

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա Եֆրեմովկա գյուղերի միջև ընկած հատվածում՝ Նինոծմինդա-Բավրա մաքսակետ տանող գլխավոր ճանապարհի եզրին լցված են պոլիէթիլենային տոպրակներ, փչացած կարտոֆիլով պարկեր և տարատեսակ աղբի կույտեր, ինչը հակասանիտարական վիճակ է ստեղծել տարածքում։

NOR ռադիոկայանի լրագրողը ֆիքսել է, թե ինչ իրավիճակում է գտնվում տվյալ հատվածը։ Նշենք, որ աղբը տևական ժամանակ է, ինչ լցված է ճանապարհի եզրին։ Հարկ է նշել որ ամեն տարի Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի գլխավորությամբ անձնական միջոցներով մաքրվում է տարածքը։

Պարզելու համար արդյոքվ այս տարի ևս նախատեսվում են աղբի մաքրման աշխատանքներ, թե ոչ կապ հաստատեցինք Մնացական Բաբաջանյանի հետ։

Վերջինս նշեց, որ ամեն տարի մաքրվում է տարծքը իրենց անձնական միջոցներով այս տարի ևս կմաքրենք տարածքը․

«Չենք կարող տեղադրել տեսախցիկներ, ինչպես նաև չենք կարող մշտապես հսկել տարածքը։ Դրսից ևս բերում և լցնում են աղբ, անգամ՝ կահույքի թափոններ։ Բեռնատարներով նույնպես աղբ են բերում և թափում այստեղ։ Այս տարի էլ կմաքրենք տարածքը, ինչ անենք մեր անասուններն են այնտեղ արածում»,-ասաց Մնացական Բաբաջանյանը։


Նշենք, որ վատ վիճակում է գտնվում նաև Ժդանովականից անցակետ տանող ճանապարհահատվածը, որտեղ ճանապարհի երկու եզրին, բեռնատարների կայանատեղիի մոտ, ինչպես նաև անցակետի մոտ մեծ քանակությամբ աղբ է կուտակված։ Այդտեղ աղբի կուտակման պատճառը բեռնատարների վարորդներն են։ Վատ վիճակում է նաև Ջիգրաշենի աղբանոցի շրջակայքը։

Տեսանյութ Գորելովկայի աղբանոցից․

Կարդացեք նաև․

Ջիգրաշենի բնակիչները փակել են աղբանոցը