Մետրոյի երթևեկությունը Թբիլիսիում ընդհատվել է. ուղևոր է ընկել գծերի մեջ

Մետրոյի երթևեկությունը Թբիլիսիում ընդհատվել է. ուղևոր է ընկել գծերի մեջ

Թբիլիսիի մետրոյի առաջին գծում երթևեկությունը ժամանակավորապես ընդհատվել է։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության փոխանցմամբ՝ «300 արագվելի» կայարանում ուղևոր է ընկել գնացքի գծերի մեջ։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են շտապօգնության և փրկարարական խմբերը։

Այս պահին մետրոն գործում է միայն «Սադգուրիս մոեդանի» կայարանից մինչև «Ախմետելիի թատրոն» կայարան հատվածում։