Իլոն Մասկի և X ընկերության դեմ հետաքննություն է սկսվել

Իլոն Մասկի և X ընկերության դեմ հետաքննություն է սկսվել

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է նախաձեռնել միլիարդատեր Իլոն Մասկի և նրան պատկանող X ընկերության նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Le Monde պարբերականը՝ վկայակոչելով դատախազության իր աղբյուրին, գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ Մասկը ապրիլի 20-ին չի ներկայացել Փարիզի դատախազությունում նշանակված հարցաքննությանը։

Մինչ այս դատախազությունը հայտնել էր X-ի ֆրանսիական գրասենյակներում իրականացված խուզարկությունների մասին։ Այդ գործողություններին մասնակցել են Եվրոպոլը և Ֆրանսիայի ժանդարմերիայի կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը։

Նշվում է, որ տվյալ գործընթացը կապված է 2025 թվականի հունվարին սոցիալական ցանցի դեմ սկսված հետաքննության հետ, որի հիմքը դրա ալգորիթմների վերաբերյալ ստացված բողոքներն են։