
Եվրամիության երկրները ձեռնամուխ են եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի քննարկմանը, որը թիրախավորելու է ռազմարդյունաբերական համալիրն ու նավթային տանկերները։
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ավարտին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Սահմանափակումները նախատեսվում է կիրառել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի և, ենթադրաբար, ռուսական նավթ տեղափոխող տանկերների նկատմամբ։
«Եմ երկրներին հարցում ենք ուղարկել նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Պատժամիջոցները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին, ինչպես նաև «ստվերային նավատորմին»։ Բայց մենք նաև որոշել ենք շարունակել պատժամիջոցների կիրառումը՝ որպես մեր աշխատանքի մաս և չփորձել համաձայնության գալ առանձին խոշոր փաթեթների շուրջ, այլ անընդհատ ձեռնարկել տարատեսակ միջոցներ, որոնք կարող են սահմանափակել Ռուսաստանի եկամուտները»,- նշել է Կալլասը։
aurora.news

