Որոշ երկրներում՝ հանտավիրուսի պատճառով, խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները

Որոշ երկրներում՝ հանտավիրուսի պատճառով, խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները

Թաիլանդի իշխանությունները խստացրել են Հարավային Ամերիկայից ժամանող զբոսաշրջիկների ստուգումները՝ հանտավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է The Nation-ը։

«Թաիլանդը ուժեղացված հսկողություն է սահմանել հանտավիրուսի ախտանշանների հայտնաբերման համար։ Սահմանային անցման կետերում հատկապես ստուգվում են Հարավային Ամերիկայի 13 երկրից ժամանող զբոսաշրջիկները»,- փոխանցում  է պարբերականը։

Արդեն իսկ ստուգման է ենթարկվել 470 զբոսաշրջիկ, նրանց մոտ հանտավիրուս չի հայտնաբերվել։

Հավելենք՝ հանտավիրուսի մահացու բռնկումն արձանագրվել է նիդերլանդական զբոսաշրջային նավիր վրա, որն Արգենտինայից ուղևորվում էր Կաբո-Վերդե։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի 11 դեպք է արձանագրել, 3 վարակակիր մահացել է։

auror.news